Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Հեղինակությունը ձեռք են բերում ուղղամտությամբ ու արդարամտությամբ

Հեղինակությունը ձեռք են բերում ուղղամտությամբ ու արդարամտությամբ
12.04.2024 | 12:12

Ոչ մի դատավոր չի կարող հեղինակություն ձեռք բերել «օրենքի ուժով»։ Այն պարզ պատճառով, որ հեղինակությունը ոչ թե իրավական, այլ բարոյական հատկանիշ է։

ՈՒստի հեղինակությունը ձեռք են բերում ուղղամտությամբ ու արդարամտությամբ, ողջ հոգով ու ողջ սրտով ու ողջ զորությամբ ու ողջ իմաստությամբ իրավունքի պատվարը լինելու կամքով։

Միևնույն ժամանակ, «օրենքի ուժով» դատավորի մուրճ ու պատմուճան ստացած յուրաքանչյուրն ունի շանսի ստանալու իրավունք։

ՈՒ տա՛ Աստված, որ էդ շանսն օգտագործի։

Իսկ եթե էդ շանսը վերջնականապես կորսված է, ապա մուրճ-պատմուճան ստացածն այնուհետ կարող է «դատավոր» համարվել միայն այնքանով, որքանով Ռամզեսի մումիան կարող է համարվել փարավոն։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ